Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը

Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը
30.11.2013 | 16:48

Ադրբեջանում, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 4171-ի: Այդ մասին հայտատրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի նախագահ Էսմիրա Ալմամեդովան: Նրա խոսքով, վերջին ինը ամսիների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվածների 96 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը` օտարերկրացիներ: Գերակշռողը վարակված տղամարդիկ են` 80 տոկոս, իսկ կանայք կազմում են 20 տոկոս:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ 2012-ին այս վարակակիրների թիվը 3720 էր: ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ հիվանդության մեծամասնությունը թմրամոլներ են, մարմնավաճառներ և դատապարտյալներ: Նրանց 35 տոկոսը 40-50 տարեկան մարդիկ են, ովքեր սեռական հարաբերության ժամանակ չեն օգտագործել պաշտպանիչ միջոցներ:
Էսմիրա Ալմամեդովան նշել է, որ Ադրբեջանում ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը տարեցտարի աճում են: Այն տարածված է հատկապես Աստարա, Լենքորան, Մասալի շրջաններում և ադրբեջանական մեծ քաղաքներում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ